Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ջազը` Գյումրիում

Ջազը` Գյումրիում
21.02.2014 | 13:55

«Ջազը և Գյումրին» նախագիծը վերսկսում է իր գործունեությունը` «Եկել է իրական արվեստը գնահատելու ժամանակը» կարգախոսով: 2014-ի համերգային շրջանը կբացեն Ֆորշը և «Ռե մինոր» բենդը: Համերգը կկայանա Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, փետրվարի 25-ին:

Նախատեսվում են համերգներ և ջազային այլ միջոցառումներ` Արամոյի, Էմմա Պետրոսյանի, Արթուր Իսպիրյանի, Շուշան Պետրոսյանի, Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի գլխավորությամբ:
«Ջազը և Գյումրին» նախագծի ղեկավարը Գյումրու «Ջազ ակումբի» հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Մանուկյանն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ